ՔՊ-ն այս քայլով հերթական անգամ ուրանում է Արցախը. Արծվիկ Մինասյան
Ժողովուրդը թող համոզվի, տեսնի՝ ՔՊ-ն կրկին դավաճանեց Արցախին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Հատուկ այնպես էինք արել, որ առճակատվող հարց քննարկման առարկա չդառնար, որպեսզի ժողովուրդը տեսնի, ևս մեկ անգամ համոզվի՝ արդյո՞ք խորհրդարանական մեծամասնությունը, թեկուզ հումանիտար հարցերում, պատրաստ է կանգնել արցախցու կողքին: Այս քայլով իրենք հերթական անգամ դավաճանում և ուրանում են Արցախը, և սա պետք է լինի ցուցիչը»,-հավելեց պատգամավորը:
Հարցին՝ այսօր մասնակցելո՞ւ են Սրբազան պայքարին՝ Մինասյանը պատասխանեց․«Այս իշխանության դեմ պայքար է, բնականաբար, մասնակցելու ենք»։
Նշենք, որ քիչ առաջ ՔՊ-ն դեմ քվեարկեց Արցախի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: