ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ժամանակը մեր դեմ է, պետք է կազմակերպվել, համախմբվել, դուրս գալ պայքարի՝ հեռացնելու կապիտուլյանտներին։ ՔՊ-ական կապիտուլյանտնե՛ր, բա Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա։ Բա սա ի՞նչ է։ Բոլորս պետք է համախմբվենք, նորմալ աշխատանք տանենք ու հավաքվենք Երեւանի կենտրոնում՝ նիկոլիստների դեմ պայքարի։ Խաղաղություն գոռալով Հայաստանն ադրբեջանացնում է։ Մինչեւ մայիսի 15 պետք է ներուժի լարումով համախմբվել։ Չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նուն «զիբիլն» ենք։ Ապրիլի 23-ին Ջահերով երթը պետք է դառնա համազգային վերածննդի նոր էտապ։ 1915-ի նահատակների հիշատակի լավագույն հարգանքը կլինի նիկոլիզմի վռնդումը»։

Լրահոս