Քննարկվել է նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը․ վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք․ Արայիկ Հարությունյան

Քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը։ Այդ մասին Վերածննդի հրապարակում հավաքվածներին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ․․․»։ Նախագահի ելույթը ուղեկցվում էր արցախցիների սուլոցներով։ Արայիկ Հարությունյանը նրանց հարց տվեց․«Ինձ հավատո՞ւմ եք»։ Արցախցիները միաբերան պատասխանեցին․ «Ո՛չ»։

Լրահոս