ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 20-ից ավելի մասնակիցներով Երևանում հնչած կրակոցների դեպքից

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում ապրիլի 5-ին Երևանի Շիրակի փողոցի 35 շենքի հարակից տարածքում տեղի ունեցած առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքինի վերաբերյալ ու պարզաբանում. «Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ պարզվել է, որ «ձախ ուսային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մեկ անձ։ Այս առթիվ նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ ևս` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։ Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։ Հարցաքննվել են տասնյակից ավելի անձիք։ Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։ Դեպքի ամբողջական հանգամանքները, կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ակտիվ քննչական, վարութային և օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են։ Վերջին մասով նախաքննությամբ ձեռք բերված տվյալների վերաբերյալ հետագայում ՀՀ քննչական կոմիտեն կհայտնի հավելյալ տեղեկատվություն»։

Լրահոս