ՔԿՀ բաժնի պետի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ բաժնի պետը, վերազանցելով իր լիազորությունները, հանձն է առել կատարելու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող դատապարտյալի անօրինական խնդրանքը։ Հաշվի առնելով վերջինիս կողմից թույլ տրված խախտման ծանրության աստիճանը՝ Քրեակատարողական ծառայության պետի կողմից նրա նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը։ Միաժամանակ նույն ծառայողական քննությամբ պարզվել են ևս երեք ծառայողի կողմից առանց հարգելի պատճառների ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքները, և նրանց նկատմամբ կիրառվել է «Նախազգուշացում» կարգապահական տույժը։ Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների կողմից օրինախախտ գործողությունների կանխմանն ու վերացմանը։

Լրահոս