Քեզ շան հետ համեմատելը հովո իմ համար ընդունելի չի, քանի-որ շունը իրա տիրոջը սիրում է իսկականից

Մենք այսօր ապրում ենք մի իրավիճակում, որում չգիտես ինչու դավաճանի կամակատարները հենց կապիտուլյանտի գլխավորությամբ համարում են, որ հասարակությունը առհասարակ հիշողություն չունի։ Ուրեմն դավթյանհովոն և դավթյանհովոյանման զանգվածը պետք ա լավ իմանա, որ Հայ Ազգը հրաշալի հիշողություն ունի, Հայ Ազգը շատ լավ հիշում է, թե ով ինչ դիրքից էր հանդես գալիս, ով քանի անգամ էր ինչ-որ հանրային կարծիք հայտնում և իհարկե ով էր ինքնամոռաց առաջին պլանում ԱՄԵՆ ՕՐ պաշտպանում 5000 մեր եղբայրների գլուխը կերած, մեր Հայրենիքը թշնամուն կտոր կտոր հանձնող դավաճանին։ Ինչ ուզում ա լինի ես կյանքում դավթյանհովոն պետք ա դա հիշի, ամեն օր առավոտյան արթնանա, հիշի և զզվանք ապրի սեփական անձի նկատմամբ։ Զարմանալի չէ իմ համար, որ դրա հումորները մեծամասամբ կապված են մարդկանց ֆինանսական կարգավիճակը ձեռք առնելու հետ։ Այդ բիոզանգվածի ցանկացած սթենդ ափում պարտադիր ֆինանսական և լավ/վատ ապրելու բաղադրիչ կա, քանի-որ երևի թե դա իր համար ամենացավոտ թեման է։ Դե կապիտուլյանտի համար դոշ տվող, ինչ-որ 6-րդ էշելոնից նիքոլի բերմամբ 1-ին պլանում հայտնված, գովազդների մեջ լող տվող և իհարկե ԽԻՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ <> ի՞նչ եք ուզում։ Քեզ շան հետ համեմատելը հովո իմ համար ընդունելի չի, քանի-որ շունը իրա տիրոջը սիրում է իսկականից և սիրում է անկախ փողի քանակից կամ ունեցած եթերային ժամանակից: Հ․Գ․ Միքիչ քիչ ձեռք առ մարդկանց վատ ապրելը և փողի բացակայությունը։ Ոչինչ հավերժ չի, ոչ իշխանությունը, ոչ էլ հոնորարը կամ եթերային ժամանակը։

Լրահոս