Քաղաքացիները փողոցներ են փակել․ անհնազանդության ակցիաները շարունակվում են

Մայրաքաղաքում շարունակվում են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Որոշ փողոցներ քաղաքացիները փակել են՝ ի նշան բողոքի։ Ազգային ճակատ տելեգրամյան ալիքի տեղեկացմամբ, քաղաքացիները փակել էին Տերյան-Արամի խաչմերուկը, Աբովյան փողոցը։ Այսօրվա օրակարգը հետևյալն է․ «Ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը: ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը. Սարյանի անվան այգի Կոնսերվատորիայի դիմացի այգի Սուրբ Աննա եկեղեցու բակ Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»։

Լրահոս