Քաղաքակրթական և քաղաքական հայաստանների հակադրումը աններելի և անմիտ ուրացում է. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը  գրում է . Հայաստանի պատմական վայրերում աներևույթ հոգևոր կապի անընդհատ զգացումը քո նախնիների հետ ապահովում է պատասխանատվության գիտակցություն նաև այժմյան Հայաստանի համար, քանի որ սկսում ես անվերապահորեն հասկանալ, որ ականատեսն ես քո նախնիների քաղաքակրթական հսկայական ճիգի, որը Հայաստանը դարձրել է մշակութային հզոր ավանդույթի սրբազան տարածք։ Քաղաքակրթական Հայաստանի ողջ տարածքն, անկախ այն բանից, գտնվում է հայկական տիրապետության տակ, թե բռնազավթված է թշնամու կողմից, ապրում և շնչում է բացառապես մեկ մշակութային էությամբ՝ և դա հայկականն է։ Հետևաբար, քաղաքակրթական Հայաստանի ուրացումը կամ դրա հակադրումը քաղաքական Հայաստանին հայկականի և հայկականության աններելի և անմիտ ուրացում է՝ մեր իսկ նախնիների քաղաքակրթական ջանքի ուրացում։ Լուսանկարը՝ Գեղասարի վիմափոր բնակավայրի տարածքում։

Լրահոս