Քաղաքական հանձնարարություն կատարողները «մաքուր» սրտով տուն կգնան․ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, պաշտոնական առաջխաղացման դռներն էլ՝ բացված

Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում կայացրեց 3 ամսով երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աաշոտյանի կալանքի ժամկետը։ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։ Դատավարության, դրա ընթացքի ու այսօրվա ելքի մասին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Արմեն Աշոտյանի գործով խայտառակ դատական նիստից հետո դժվար է անհրաժեշտ բառեր գտնել` բնութագրելու բոլոր այն դերակատարներին, ովքեր այսօր որոշեցին կամ նպաստեցին, որպեսզի Արմենի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվի: Դատավորը երկար «ծամծմեց» կողմերի ներկայացրած դիտարկումները, բայց վերջում իր «սև գործն» արեց: Քաղաքական հանձնարարություն կատարողները երևի մաքուր սրտով տուն կգնան ու կհպարտանան, որ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, իսկ պաշտոնական առաջխաղացման դռներն էլ բացված: Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Լրահոս