Փորձել էին էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ձուկ որսալ

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 51 և 54 տարեկան երկու տղամարդ, նախնական համաձայնության գալով, որոշել են էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ապօրինի ձուկ որսալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 3-ին, ժամը 12.50-ին, վերոհիշյալ տղամարդիկ գետի ափին հայտնաբերվել, էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ որսալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ ներկայացրել են ձուկ որսալու ցանցը՝ ամրացված էլեկտրական հոսանքի հաղորդալարով: Հրազդանցի տղամարդիկ, ապօրինի ձուկ որսալու պարագաները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս