Փարիզի քաղաքապետը կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք հումանիտար օգնության շարասյունը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և մի շարք խոշոր շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված մարդասիրական բեռով բեռնատարների շարասյունն օգոստոսի 30-ին կլինի Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող հումանիտար օգնության շարասյունը։ Նա վաղը կժամանի Հայաստան։ Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ 

Լրահոս