Փաշինյանն ուզում է երկիրը պահել կառավարության շենքում «ռեմոնտ» անելով, պատին Արագածը նկարելով․ Մամիջանյան

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցրեց, որ ընդդիմության մոտ, մասնավորապես, իրենց մոտ, օրակարգ չի փոխվել։ «Իմ համեստ կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների օրակարգը Փաշինյանի խմբակի կողմից նետված կեղծ օրակարգ է։ Չեմ կարծում, որ իրենք այդ գործընթացը կհասցնեն ավարտին։ Սահմանադրության իրենց հնչեցրած թեզերին ՀՀԿ-ն, բնականաբար, խիստ դեմ է, բայց չեմ կարծում, որ դա պետք է լինի հիմա ՀՀ-ի միակ քաղաքական քննարկման թեման։ Հայաստանի կողմից բանակցողն այս պահին բացառապես զբաղված է Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ։ Իշխանափոխությունը ոչ միայն ընդդիմության, ՀՀԿ-ի օրակարգն է, դա փրկության միակ տարբերակն է։ ՀՀ անվտանգությունն այլընտրանք չունի, քան Փաշինյանի հեռացումը։ Այդ մարդն ուզում է երկիրը պահել կառավարության շենքում «ռեմոնտ» անելով, պատին Արագածը նկարելով։ Նա համարում է, որ երկրի միակ խնդիրը զինանշանը, դրոշն ու օրհներգն են»,-նշեց պատգամավորը։

Լրահոս