Փաշինյանը ստում է. Տեր-Պետրոսյանը Արցախն Ադրբեջանի մաս որևէ փաստաթղթով չի ընդունել․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ գրելով «Փաստորեն, ըստ Նիկոլի, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ուրացման ու ստախոսության վառ օրինակ։ Օձը տաքացնողին է կծում։ Այ կապիտուլյանտ,եթե Տեր-Պետրիսյանը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս,էլ ինչու՞ էր վետո դնում 1996-ի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթաժողովում։ Հ.Գ.Լիսաբոնում հայաստանյան կողմի մոտեցումներն էին. 1. ՀՀ որևէ կասկած չունի ԼՂ անկախության կամ ՀՀ-ի վերամիավորվելու իրավունքի վերաբերյալ։ 2. ՀՀ ճանաչում է ԼՂ ժողովրդի քաղաքական ինքնությունը, սեփական տարածքի ամբողջականությունն ու սեփական ուժերով անվտանգությունն ապահովելու իրավունքը, ԼՂ-ն իր կարգավիճակն ու անվտանգության մակարդակը ձեռք է բերել Ադրբեջանի նախաձեռնած ռազմական հարձակմանը դիմակայելով՝ ցուցաբերելով քաղաքական ինքնության հստակ գիտակցություն և իր ժողովրդի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու վճռականություն, ՀՀ-ն գիտակցում է, որ տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու համար հարկավոր է գտնեյ հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի մի այնպիսի բանաձև, որը նախապատվություն չի տա որևէ կողմի կենսական շահերին և հնարավոր կդարձնի բանակցությունների վերսկսումն առանց նախապայմանների»։

Լրահոս