Ցանկանում եմ կապիտուլյանտին հիասթափեցնեմ և ասել, որ բացի իրենից և իր ուսապարկերի հավաքականից ոչ մի ՀԱՅ չի ցանկանում իրենց պես կզած մնալ և դրանով հպարտանալ

Գերագույն գլխավոր հողավաճառը հանրայինի եթերում կրկին լոլոներ ա կարդում: Գլխավոր թրքահպատակը իրեն բնորոշ դիշովի ձևով ինքն իրեն փորձում է արդարացնել, մեղքը նորից ու նորից այլ անձանց և շրջանակների վրա բարդելով: Ըստ կապիտուլյանտի թշնամին և իր գործողությունները ուղիղ կապված են Հայաստանի ընդդիմության հայտարարությունների հետ: Սա արդեն բացահայտ շիզոֆրենիայի վառ դրսևորում է, որը տեսնելու համար ոչ պետք է բժիշկ լինել ոչ էլ բժշկությունից տեղյակ լինել: Նիքոլը փորձում է հանրությանը խաբել, համոզել, որ նա կոչված է հնարավոր էսկալացիան կանխելուն բայց «մութ» ընդդիմադիր ուժերը խանգարում են: Այս անհայրենիքը ամենայն հավանականությամբ տերերից ստացել հաչալու հստակ տեքստ, որի հիմնական թեզը այն է, որ նա պետք է ստորագրի խաղաղության պայմանագիր, թե չէ «կռիվ կսկսի»: Կապիտուլյանտը նույնիսկ մոտավոր ժամկետներ է նշում՝ 3-4 ամիս: Այս հարցազրույցը իհարկե հերթական պլանավորված հարցազրույցներից չի, սա ուղղակի հասկանալու փորձ է, թե ինչպես կվերաբերվի ժողովուրդը հնարավոր փաստաթղթի ստորագրմանը: Ցանկանում եմ կապիտուլյանտին հիասթափեցնեմ և ասել, որ բացի իրենից և իր ուսապարկերի հավաքականից ոչ մի ՀԱՅ չի ցանկանում իրենց պես կզած մնալ և դրանով հպարտանալ, ոչ մի իսկական ՀԱՅ թրքահպատակ լինելու մեջ դրական բան չի տեսնում և չի կարող տեսնել։ Թրքասեր և թրքահպատակ ես Ազգի մեջ միայն դուք եք ձեր հողատու կոլեկտիվով:

Լրահոս