Տոկիոյում շոգի պատճառով 11 մարդ է հոսպիտալացվել

Տոկիոյում շոգ եղանակի և բարձր խոնավության պատճառով 11 մարդ հոսպիտալացվել է ջերմային հարվածով, հայտնում է NHK-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի հրշեջ ծառայության տվյալները։ Մեկ հոգու վիճակը ծանր է, չորսինը՝ միջին ծանրության։ Տոկիոյում օդի ջերմաստիճանը մոտեցել է 29,9-30 աստիճանի: Շաբաթ օրը Նիգատա պրեֆեկտուրայում էլ ավելի շոգ է եղել՝ 35,4 աստիճան, Նագանոյում և Ֆուկուիում՝ 35, Օսակայում, Ֆուկուոկայում, Նագոյաում՝ 30 աստիճան։ Շոգերը կշարունակվեն նաև կիրակի օրը:

Լրահոս