ՏԿԵՆ-ից հավաստիացնում են՝ ատոմակայանն այսօր կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հավաստիացնում են՝ ատոմակայանը այսօր կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ։ «14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ»,- նշված է ՏԿԵՆ հաղորդագրությունում։ Հիշեցնենք՝ աավելի վաղ ՏԿԵՆ-ից հայտնել էին․ «Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից»։ Որպես պատճառ նշել էին կայծակի հարվածը։

Լրահոս