
Տիգրան Պետրոսյանը Արցախի նախագահից և խորհրդարանի ղեկավարից հումանիտար միջանցք է պահանջում
Արցախցի ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր առավոտյան երկու հանդիպում ունեցա՝ սկզբից զրուցեցի Դավիթ Իշխանյանի հետ, հետո գնացի զրուցեցի Սամվել Շահրամանյանի հետ։
Հաշվի առնելով ստեղծված ծանրագույն վիճակը, հաշվի առնելով Արցախի ժողովրդին նսեմացնելուն ուղղված կոնկրետ ծրագիրը, հաշվի առնելով վերջին ներքաղաքական խաղերը, երկուսից էլ նույն բանն եմ պահանջել՝ անհապաղ ձեռնարկել քայլեր՝ հումանիտար միջանցք տրամադրելու ուղղությամբ։
Այս իրականության պայմաններում որևէ մեկն իրավունք չունի այլոց տեղը որոշել նրանց ճակատագիրը…»: