Տիգրան Արզաքանցյանի կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. ցուցակը գլխավորելու է Նատալյա Արզաքանցյանը

«ՈՒժը հայրենյաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը: «Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ «ՈՒժը հայրենյաց» կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը պատրաստ է լծվել պետության կերտման գործին»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս