Տիգրան Ավինյանին տուգանել են․ ոստիկանություն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։ Նշենք, որ Տիգրան Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար, որի համապատասխան վարորդական վկայականը չի ունեցել: Բացի դա, տրանսպորտային միջոցը վարելիս ամրագոտին կապված չի եղել։ Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում վարել էր «Երևանի վերջին Գազել»-ը, որի վերաբերյալ հոլովակ էր պատրաստվել։

Լրահոս