Տիգրան Ավինյանը չընտրվեց Երևանի քաղաքապետ. անհրաժեշտ է լինելու կոալիցիա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հավաքել անհրաժեշտ ձայների 50+1 տոկոսը, որպեսի ընտրական ցուցակի առաջին համարը՝ Տիգրան Ավինյանը օրենքի ուժով դառնա քաղաքապետ։ Իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է կոալիցիա։ «Հանրային ձայն» կուսակցություն - 9,68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 32․57% «Արդար Հայաստան» կուսակցություն - 1.12% «Հաղթանակ» կուսակցություն - 1.71% «Ուժը հայրենյաց» կուսակցություն - 0.74% «Հայաստանի եվրոպական կուսակցություն - 1.11% «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 18․89% «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - 0.34% «Հանրապետություն» կուսակցություն - 11.32% «Միացյալ Հայաստան» կուսակցություն - 0.55% «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 1.8% «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն - 1.01% «Ապրելու երկիր» կուսակցություն - 3.64% «Մայր Հայաստան» դաշինք - 15.43% Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։

Լրահոս