Տավուշի սահմանամերձ ճանապարհից բերման ենթարկված Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվել

«ՀայաՔվեի» անդամ, սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս Արմեն Խաչիկյանը ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնել է նա՝ ֆեյսբուքյան իր էջում․ «Սիրելի՛ ընկերներ, ինձ բերման ենթարկեցին Տավուշի սահմանամերձ ճանապարհից՝ հայրենիքը սիրելու պատճառով։ Ի ուրախություն ինձ, հայրենիք սիրելը դեռ չեն քրեականացրել, դրա համար 3 ժամից ազատ արձակեցին։ Հանուն արդարության ասեմ, որ շատ հարգալից են եղել իմ նկատմամբ, իսկ ես՝ ոչ. առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը: Աստված պահապան բոլորիդ»։

Լրահոս