Վրաստանի հյուսիսում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հյուսիսում՝ Ռաչայի շրջանի Օնի քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Իրի գյուղի մոտ, 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Թբիլիսիում։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Լրահոս