Վրաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը Չեխիայի դեմ խաղում

Եվրո-2024-ի 2-րդ տուրում F խմբում մրցում էին Վրաստանի և Չեխիայի հավաքականները։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Առաջին կեսին ավելացված 4-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Միկաուտաձեն, իսկ 59-ին Շիկը հավասարեցրեց հաշիվը։ Երևանի ժամանակով 20։00-ին կմեկնարկի այս խմբի մյուս խաղը, որտեղ կհանդիպեն Թուրքիայի և Պորտուգալիայի հավաքականները։

Լրահոս