Վրաստանը ցանկանում է, որ Թբիլիսին լինի այն վայրը, որտեղ կստորագրվի մեծ խաղաղության պայմանագիրը. Նիկոլոզ Սամխարաձե

Վրաստանը ցանկանում է, որ Թբիլիսին լինի այն վայրը, որտեղ կստորագրվի մեծ խաղաղության պայմանագիրը. այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։ Նա այս մասին ասել է «3+3» ձևաչափի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա)՝ Թբիլիսիի համար անընդունելի լինելու մասին խոսելիս: «Այսպես կոչված «3+3» ձևաչափը մեզ համար անընդունելի է Ռուսաստանի պատճառով, բայց դա չի նշանակում, որ մենք խոչընդոտում ենք ներքին կովկասյան գործընթացները։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք, որ Թբիլիսին լինի այն վայրը, որտեղ կստորագրվի մեծ խաղաղության պայմանագիրը»,- ասել է Սամխարաձեն։

Լրահոս