Վլադիմիր Պուտինը շուտով հանդես կա հատուկ հայտարարությամբ

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը  շուտով հանդես կա հատուկ հայտարարությամբ: Այս մասին հայտնում էԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Պուտինն ուղերձով հանդես կգա Երևանի ժամանակով 11:00-ին: Նշենք, որ Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները:  Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար,Պուտինի նախկին  խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինը նախօրեին  մեղադրանքներ էր հնչեցրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր զինյալների ուղղությամբ կրակելու համար:  Եվգենի Պրիգոժինը հայտարարել է Ռոստովի ռազմական օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատման մասին: Ռոստովի ռազմական շտաբում ՌԴ պաշտպանության փոխնախարար Եվկուրովի ու ԳՇ պետի տեղակալ Ալեկսեևի հետ զրուցելիս Պրիգոժինը պահանջել է Շոյգուին ու Գերասիմովին: Հակառակ պարագայում նա խոստացել է շարժվել Մոսկվա։

Լրահոս