Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ֆլեշ» բենզալցակայանում. կա վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին, վճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Ա. Խաչատրյան և Հ. Հակոբյան փողոցների խաչմերուկում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանում ծեծկռտուք է տեղ ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այդ օրը՝ ժամը 19:00-ին, «Ձախ ազդրոսկրի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն է տեղափոխվել է Երևանի բնակիչ 41-ամյա Հայկ Մ.-ն:
Ոստիկանները պարզել են, որ այդ օրը ժամը 15:20-ի սահմաններում նշված բենզալցակայան է ժամանել անհայտ մի քաղաքացի, ով ցանկացել է բենզին լիցքավորել, որի ժամանակ նրա և Հայկ Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի:
Քրեական հետախույզները պարզել են, որ Հայկ Մ.-ի հետ վիճաբանել է Հունաստանի Հանրապետության քաղաքացի 25-ամյա Է. Էլեֆտերադիսը: Ոստիկանների կողմից անցկացրաց բացատարակ աշխատանքների արդյունքում վերջինը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և ձերբակալել:
Նրան ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: