Վիճաբանություն՝ Երևանում գործող «12» ակումբում. հայհոյել են անվտանգության աշխատակիցներին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 16-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի 89 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Տերյան փողոցի 91 հասցեում գործող «12» ակումբում 4 քաղաքացի լինելով ալկոհոլի ազդեցության տակ, քաշքաշել, հարվածներ և սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նշված ակումբի անվտանգության աշխատակիցների հասցեին, որից հետ նրանցից մեկը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է փողոցին կից մայթին և առաջ գալով հարվածել է միջադեպը հարթել փորձող քաղաքացիներից մեկին, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս