Վթարի է ենթարկվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը

Այսօր վթարի է ենթարկվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Այս մասին նշվեց նրա տեղակալը՝ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական հերթական խորհրդակցության ժամանակ: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը տեղեկացրեց, որ պարոն Տեր-Մարգարյանը վթարի է ենթարկվել, ինքն էլ հանպատրաստից է եկել, չի կարող ներկայացնել Նոր Նորքի վերաբերյալ համապատասխան զեկույցը: Նշենք, որ վարչական շրջանի ղեկավարի կյանքին որևէ բան չի սպառնում։ Վերջինս անվտանգության համար դիմել է առաջին բժշկական օգնության, սակայն որևէ լուրջ բան չկա։

Լրահոս