Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 11-ին ժամը 18.00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի` Աբովյան, Չարենցավան քաղաքների, Արզնի, Կոտայք, Նոր գյուղ, Բջնի, Սոլակ, Կարենիս, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Վերին Աղբյուրակ, Քաղսի գյուղերի, Վան և Քարաշամբ Ամառանոցային թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: