Վթար՝ Երևանում․ Ազգային ժողովի մոտ բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Քրիստ Մ․-ի վարած «Mercedes E300» և 27-ամյա Խաչիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով Բաղրամյան պողոտայից փորձել է մտնել ձախ գոտի՝ դեպի Սիլվա Կապուտիկյան փողոց, չի զիճել գլխավոր ճանապարհով երթևեկող «Mercedes»-ին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Լրահոս