Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները Հայաստանում աճել են. ԱՆ

Աուտիզմի իրազեկման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 2007 թվականին և կոչված է նպաստելու մարդկանց իրազեկման բարձրացմանը՝ աուտիզմ ախտորոշմամբ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար: Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) կամ աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները շատ երկրներում աճել են, այդ թվում` Հայաստանում: Առաջնակի հաստատված դեպքերը կազմել են՝ 2022 - 423 դեպք, 2023 - 449 դեպք, 2024թ. մարտի 29-ի դրությամբ` 130 դեպք: Հայաստանում երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են ինչպես երեխայի աճի և զարգացման գնահատումը, այնպես էլ մանկական աուտիզմի թեստի իրականացումը, որի նպատակն է աուտիկ սպեկտրի խանգարումների վաղ հայտնաբերումը և համապատասխանաբար վաղ միջամտության իրականացումը:

Լրահոս