Վերացվում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը

Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբը նոր նախաձեռնություն է ներկայացրել Հայաստանից տրանսպորտային միջոցների մուտքը Իրանի Իսլամական Հանրապետություն հեշտացնելու համար, փոխանցում է Tehran Times-yը։ Ծրագիրը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի կրճատմանը և անդրսահմանային ճանապարհորդությունների արագացմանը, պաշտոնապես մեկնարկել է շաբաթ օրը Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի մասնակցությամբ արարողության ժամանակ: Նախաձեռնության շրջանակներում Իրան մեկնող Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են իրենց տրանսպորտային միջոցների համար ստանալ Carnet de Passages կամ մաքսային տարանցման փաստաթուղթ, որը թույլ կտա նրանց երկիր մուտք գործել նվազագույն ուշացումով։ Ծրագիրը նպատակ ունի պարզեցնել մաքսային ձևակերպումները և ընդլայնել միջազգային ճանապարհորդությունն Իրանի և հարևան երկրների միջև:

Լրահոս