Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Էսջիայ-Ինվեստ» ԲԲԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում։ Կրկնակի նմուշառում է կատարվել փորձնական արտադրանքից՝ հավի խաշած կրծքամսից, և ուղարկվել լաբորատոր փորձաքննության։ Համաձայն «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրության արտադրանքի նմուշը համապատասխանել է իրավական ակտերով պահանջվող նորմերին։ Ինչպես հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, «Էսջիայ-Ինվեստ» ԲԲԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

Լրահոս