Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին

«Շանթ Դաշինք» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սույն թվականի մայիսի 18-ին, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից նախաձեռնված կուսակցությունների քննարկմանը, վերջինիս հրավերով, մասնակցել են «Շանթ Դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը, խորհրդի անդամ Պարույր Ալեքյանը, ինչպես նաև Շանթ Հարությունյանը և Կարեն Աթայանը։ Հանդիպման մասնակից ուժերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, քննարկել որոշ հարցեր։ Միաձայնորեն վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի։ Քննարկվել է ժամանակավոր անցումային կառավարության վարչապետի թեկնածուի հարցը, որի շուրջ քաղաքական կուսակցությունները հայտնել են իրենց միակարծությունը։ «Շանթ Դաշինք» կուսակցություն 18․05․2024թ․»։

Լրահոս