Վերահաշվարկն ավարտվել է. ՔՊ-ի քվեաթերթիկներն ավելացել են 31-ով

Երևանի 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։ Պատկերն այսպիսին է․ «Հանրային ձայն» կուսակցություն - ավելացել է 16 քվեաթերթիկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- ավելացել է 31 քվեաթերթիկ «Արդար Հայաստան» կուսակցություն-ավելացել է 5 քվեաթերթիկ «Հաղթանակ» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ «Ուժը հայրենյաց» կուսակցություն- ավելացել է 6 քվեաթերթիկ «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-պակասել է 2 քվեաթերթիկ «Ազգային առաջընթաց» կուսակցություն- ավելացել է 32 քվեաթերթիկ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ «Հանրապետություն» կուսակցություն- պակասել է 3 քվեաթերթիկ «Միացյալ Հայաստան» կուսակցություն-պակասել է 5 քվեաթերթիկ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն-ավելացել է 4 քվեաթերթիկ «Ժողովրդավարական Համախմբում»- կուսակցություն՝ պակասել է 3 քվեաթերթիկ «Ապրելու երկիր» կուսակցություն-ավելացել է 4 քվեաթերթիկ «Մայր Հայաստան» դաշինք- ավելացել է 67 քվեաթերթիկ Անվավեր քվեաթերթիկների թիվը-պակասել է 266-ով Անճշտությունների չափը՝ -10 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները:

Լրահոս