«Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքների հետևանքով Երևանի կենտրոնի մի մասը հոսանքազրկված է

«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթակայանը սնող երկու մալուխ, ինչի հետևանքով ժամը 15։20-ից հոսանքազրկված են Մյասնիկյան պողոտայից մինչև Սայաթ-Նովայի ու Մաշտոցի պողոտայի, ինչպես նաև հարակից այլ հատվածներ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այլընտրանքային սնուցմամբ վերականգնել է որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, սակայն ամբողջությամբ վերականգնել դեռևս հնարավոր չի լինում։ Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար։

Լրահոս