Վեհափառ Հայրապետի այցը պալատ հիշեցում է, որ Արցախում տեղի ունեցածից հետո հայ համայնքը տոկուն է և ուժեղ․ ԱՄՆ կոնգրեսական

«Ես ուրախություն ունեցա հանդիպելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին, երբ նա բացման աղոթք կատարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Վեհափառ Հայրապետի այցը հիշեցում է, որ Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո հայ համայնքը տոկուն է և ուժեղ», - X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը: Հիշեցնենք, որ կոնգրեսական Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հրավիրել էր հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը՝ աղոթքով։

Լրահոս