Վեդիում գործարկվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակը
Վեդի համայնքում գործարկվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակը։ Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետի աշխատակազմից:
Այն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկություն, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:
Գրասենյակն արդեն նոյեմբերի 1-ից քաղաքացիներին մատուցում է մի շարք ծառայություններ։
Դրանք են՝
Տեղեկանքների տրամադրում
Թույլտվությունների տրամադրում
Անշարժ գույքի հարկի հաշվարկում և գանձում
Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկում և գանձում
Վարձակալական վճարների հաշվարկում և գանձում
Տեղական տուրքերի և վճարների գանձում
Աղբահանության վճարների հաշվարկում և գանձում
Դիմումների, գրությունների ընդունում, ինչպես նաև դրանց ընթացքի մասին տեղեկության և պատասխանների տրամադրում
Ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների տրամադրում
Քաղաքացիների ընդունելության գրանցում
Առցանց ծառայությունների տրամադրում
Թեժ գիծ