Վարչապետը չի տիրապետում իրավիճակին. անհետ կորածների որոնումները դադարեցվել են 1 տարի առաջ՝ Ադրբեջանի որոշմամբ.Թովմասյան

Հայաստանի Հանրապետության վարչապետը չի տիրապետում իրավիճակին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած իր ասուլիսի ժամանակ հայտարարեց. «2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական վերջին սադրանքի և 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող անձանց վայրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են»: Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարևոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է: Իրականում 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռևս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ: Այս հարցը բազմիցս քննարկել եմ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իմ գործընկերների հետ, ինչպես նաև տասնյակ ահազանգեր եմ ուղարկել աշխարհի տարբեր կառույցների և կենտրոնների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով: Առ այսօր որևէ դրական տեղաշարժ չկա: Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը:

Լրահոս