Վարշամ Սարգսյանն ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավար

Ավագանու 23 կողմ, 0 դեմ քվեարկության արդյունքով Արմավիր համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Վարշամ Լյովայի Սարգսյանն ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավար։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից։ Նշվում է, որ նիստին մասնակցում էին ավագանու 27 անդամներից 23-ը։ Հաջորդիվ, ավագանու համապատասխան որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնման օր սահմանվել է 2024 թվականի հունվարի 18-ը։ Հիշեցնենք, որ Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը կառավարության որոշմամբ նշանակվեց Արմավիրի մարզպետ։

Լրահոս