Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Փետրվարի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Լրահոս