Վարդավառի տոնին Խոսրովի անտառը փակ կլինի այցելությունների համար

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 16-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 16-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ . պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, .խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, .տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը, .ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն: Նաև խնդրում են լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը` պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:

Լրահոս