Վանաձորում ուժեղ քամին պոկել է սպորտպալատի տանիքը ու շպրտել. Shamshyan

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում ուժեղ քամու հետևանքով սպորտպալատի տանիքը քամին պոկել և շպրտել է: Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող սպորտպալատի տանիքը (մոտ 2400ք․մ) քամու պատճառով պոկվել է (մոտ 100ք․մ) և հայտնվել է հարակից տարածքում (մոտ 80ք․մ) և Զորավար Անդրանիկ փողոցի 3-րդ փակուղի 1/1 հասցեում գտնվող ավտոտնակի տանիքի վրա, ինչի հետևանքով վնասվել է ավտոտնակի տանիքը (վնասի չափը պարզել չի հաջողվել)։ Տեղանքի զննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։ Դեպքի մասին տեղեկանալով՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կարգադրությամբ ժամանել են նաև մարզպետարանի համապատասխան բաժինների ծառայողները:

Լրահոս