Վանաձորում բախվել են մարդատար մեքենաներն ու բեռնատարը․ զոհեր կան

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Maserati-ն, Daewoo Nexia-ն և Howo մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր: Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս