Վայոց ձորում և Լոռիում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ընկերության 2023թ. կապիտալ նորոգման պլանով նախատեսված Ջերմուկ-Վայք Dպ-300մմ մայրուղային գազատարի փականային հանգույցի նորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 26-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Մալիշկա բնակավայրերի, Ջերմուկ քաղաքի, Գնդևազ բնակավայրի, Վայք քաղաքի, Արին, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Հեր Հեր բնակավայրերի, նշված շրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի 6-րդ փակուղու գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք բնակավայրի Շինարարների, Սարի թաղ, Քոթեջներ թաղամասերի, ինչպես նաև թիվ 6, 7, 8, 9, 10, և 95 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Լրահոս