Վայոց ձորում բախվել Mercedes Vito-ն և Volkswagen Golf-ը, կա 1 զոհ. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 135 կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն:

Լրահոս