Վայոց ձորի մարզում մի քանի տոննա ապրանքով բարձված բեռնատարը կիսակողաշրջված հայտնվել է դաշտում

Սեպտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163.5 կմ հատվածում «PILSAN» մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչի հետևանքով հայտնվել է դաշտում, կցորդիչն էլ կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս