Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Հակակոռուպցիոն դատարանը որոշում կայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը։ Երեկ Քերոբյանին հրավիրել էին Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրել։ Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝«Սիներջի» ընկերության հետ կապված գործով։ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, որից 5-ը Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են:

Լրահոս