«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում հրդեհ է բռնկվել

Հունիսի 25-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ ահազանգ է ստացվել, որ ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում բռնկվել է հրդեհ, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Դեպքի վայրում ազգային պարկի, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների և ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրարարների կողմից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 2000 քմ եղեգնուտ և չիչխանի ճյուղեր։ «Հարգելի քաղաքացիներ, բարձր ջերմաստիճանը իր հետ բերում է հրդեհների առաջացման ռիսկեր։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ Հիշեցնում ենք, որ անտառային և բուսածածկ տարածքներում արգելվում է. -Կրակ վառել -Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել -Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել -Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս