Սևանա լճի մակարդակը հուլիսի 15-21-ն իջել է 1 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 15-21-ը: Սևանա լճի մակարդակը հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.67 մ (21.07.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 15 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 50 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.669 մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հուլիսի 21-ը ներառյալ՝ 167.062 մլն.մ³: Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 15-21-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 10.821 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից հուլիսի 21-ը ներառյալ՝ 53.855 մլն.մ³:

Լրահոս